Սլովակիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Սլովակիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին դեսպան, Ուկրաինայում ՀՀ գործող դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Սլովակիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է վավերացման օգտին:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ ԵՄ բոլոր 28 անդամ երկրները վավերացնեն այն:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Համաձայնագիրն արդեն վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Գերմանիան, Շվեդիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Չեխիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---