2019-ին Գեղարքունիքիում 66 կմ ճանապարհի կառուցմանը 8.5 մլրդ դրամ կհատկացվի![]() 11 մայիսի 2019 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ 2019 թվականին մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ։ Ճանապարհաշինական աշխատանքներին կհատկացվի 6 մլրդ դրամ, ևս 2.5 մլրդ դրամի աշխատանքներ կկատարվեն սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու են Մաքենիսի, Արծվանիստի վանական համալիրներ տանող ճանապարհները։ Մարզպետը հայտնել է նաև, ընթացիկ տարում կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարել է, որ 2018-ին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը: Նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ: Կենսական նշանակության բարելավման ծրագրերի շրջանակում 2018-ին վերականգնվել է 62.3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնք՝ մոտ 23,000 բնակչությամբ: 2019-ին նախատեսվում է նորոգել մոտ 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ: Նախատեսվում է հիմնանորոգել մոտ 58 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |