Լևոն Քոչարյան. Դոլարային միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե13 մայիսի 2019 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը դոլարային միլիարդատեր չէ, միլիոնատեր՝ միգուցե: «Ոչ ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե, եթե ինչ-որ ակտիվներ էլ հաշվենք: Եթե դու ունես ինչ-որ կարողություն, դա դեռ չի նշանակում, որ միլիարդատեր ես», - ասել է նա: Հարցին, թե ինչ միջոցներով է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը, Լևոն Քոչարյանը պատասխանել է, որ 2008 թվականից ինքը զբաղվում է բիզնեսով, իսկ իր ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը բիզնեսով ավելի վաղ է սկսել զբաղվել: Նա նշել է, որ միայն Հայաստանում ունի բիզնես: Մայիսի 13-ին մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական առաջին նիստը: Գործով մեղադրանք է առաջադրված չորս նախկին պաշտոնյայի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |