Մեքսիկայի Միչոական նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 13 մայիսի 2019 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի Միչոական նահանգի կոնգրեսը բանաձև է ընդունելՀայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Quadratin-ը: Բանաձևը ներկայացրել էր «Մորենա» քաղաքական կուսակցությունից օրենսդիր մարմնի պատգամավոր Քրիստինա Պորտիլյոն: Նա բաց նիստին էր հրավիրել ՀՀ հյուպատոս Ջեկ Սահակյանին: Քրիստինա Պորտիլյոն հայտարարել է, որ Մեքսիկան հնարավարություն ունի իրավաբանական և դիվանագիտական գնահատական տալու այս հարցին: Միչոական դե Օկամպո նահանգը Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է: Այն 16-րդն է երկրում իր տարածքով և զբաղեցնում է Մեքսիկայի մակերեսի 3 տոկոսը, բնակչությունը մոտ 4 մլն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |