Գասպարիի հանդեպ Քոչարյանի աջակիցների բռնության դեպքով քննություն է տարվում![]() 14 մայիսի 2019 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրված բռնության վերաբերյալ: «Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ», - ասված է հաղորդագրության մեջ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի 5 մասնակցի ինքնությունը, որոնցից երեքը բերման է ենթարկվել, իսկ երկուսը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: Ավելի վաղ ակտիվիստ Վարդգես Գասպարին տուժել է մայիսի 13-ին մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ։ Գասպարին եկել էր դատարան պաստառով, ուր Քոչարյանի կողքին գրված էր «Մարտի 1» ու «Հոկտեմբերի 27» ու վանկարկել է «Քոչարյան՝ մարդասպան», ինչից հետո իր ու Քոչարյանի աջակիցների միջև լարում է եղել, ակտիվիստին քաշքծել են, խլել պաստառը, այնուհետև հարվածել, ինչի հետևանքով այտուցվել է աչքը: Հարվածողը TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն էր: Ավելի ուշ միջադեպով ոստիկանություն է բերման ենթարկվել հինգ անձ: Կատարվում է քննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |