Մեսչյան. Եթե աշխատավարձերը չբարձրանան, աշխատողներիս 18:00-ին տուն եմ ուղարկելու15 մայիսի 2019 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մասնավորապես իր համակարգման ոլորտում գտնվող բաժինների աշխատակիցները շատ են աշխատում ու նրանց վարձատրությունը համարժեք չէ: Նա հավելել է, որ եթե նրանց աշխատավարձը չբարձրանա, 18:00-ին բոլորին տուն է ուղարկելու: «Նրանք մինչև գիշերվա ժամը 11-ն աշխատում են ու երբ հեռուստատեսությամբ լսում են անդուր նախադասություններ իրենց աշխատավարձի վերաբերյալ, որ մի քանի կոպեկ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած դա այնքան էլ ազնիվ չէ»,-ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»: «Ես մի բան պետք է ասեմ, չզարմանաք. եթե մոտակա ժամանակները իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 18-ին բոլորին ես ուղարկելու եմ տուն: Ոչ ոք ժամը 18-ից հետո աշխատաքի վայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Կարող եք դա ընդունել որպես նախազգուշացում»,- հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Նա հավելել է, որ ոչ ոք չի եկել քաղաքապեարան աշխատելու՝ հարստանալու, գումար վաստակելու կամ ինչ-որ խնդիրներ լուծելու նպատակով: «Մենք իսկապես փորձում ենք հնարավորին չափով օգտակար լինել քաղաքին, և գոնե բարոյական աջակցություն ինչ-որ չափով պետք է պահանջենք ձեզանից»,- հավելել է նա: «Վերջերս բավականին ակտիվ խոսվում է քաղաքապետարանի ոչ շատ հաջող աշխատանքի մասին, ինչը շատ հետաքրքիր է: Սրած դանակով կտրվում է ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու իրավիճակը, առանց հաշվի առնելու պայմանները: մեկ-մեկ դա բավականին զարմանալի է, սկսած աշխատավարձերի հարցերից, վերջացրած նրանով, որ մենք խոչընդոտում ենք ներդրումային ծրագրերին, ուշացնում ենք շինարարության թույլտվությունները: Այսինքն՝ բավականին այսպես լուրջ մեղադրանքներ են գալիս մեր հասցեին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գլխավոր ճարտարապետը: Նա չի բացառել, որ այդ մեղադրանքները որոշակի հիմք ունեն, բայց և նկատել է, որ ավելին անել այսօր ուղղակի չեն կարող: «Խոսվում է, թե ինչու չեն արվում համակարգային փոփոխություններ: Համակարգային փոփոխությունները սկսվում են օրենքների փոփոխություններով, համակարգային փոփոխությունները օդից չեն գալիս եւ օրենսդրական դաշտի առումով բավականին տխուր վիճակի մեջ ենք»,- արձանագրել է Մեսչյանը: Աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը քննարկվելու էր ավագանու մայիսի 8-ի նիստում: Օրինագծով նախատեսվում էր, որ քաղաքապետի աշխատավարձն ավելանալու է ավելի քան 100 տոկոսով՝ 575 հազար դրամից դառնալով 1 մլն 200 հազար դրամ: Սակայն Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը Երևանի բյուջեին տարեկան 2 մլրդ դրամ բեռ կավելացներ: Ինչպես ավելի վաղ նշել էր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝«ստացվում էր, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊԵԿ ղեկավարը, ՊՎԾ պետը ավելի քիչ ստանալու աշխատավարձ կստանային, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը»: Ընթերցեք նաև. Մեսչյան. Մինչև հունվար ուզում ենք ավարտել մետրոյի նոր կայարանի նախագիծը, 2020-ին՝ շինաշխատանք սկսել Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |