Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հայկական անձնագիր է ստացել

Թուրքական բանտից փախած  Սևան Նիշանյանը հայկական անձնագիր է ստացել

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ անձնագիր է ստացել, այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Նիշանյանին Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ՝ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի կողմից:

«Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- նշել է Նիշանյանը:

Նիշանյանը 2014 թվականից Թուրքիայի բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---