Նախարար. ՀՀ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությունն է ակնկալում կրթության զարգացման ռազմավարության մշակման գործում

Նախարար. ՀՀ-ն ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությունն է ակնկալում կրթության զարգացման ռազմավարության մշակման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանը մշակում է կրթության զարգացման ռազմավարությունն ու վերանայում է առարկայական չափորոշիչերը: Այդ մասին հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Պեկինում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ հանդիպմանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս գործում անհրաժեշտ է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների աջակցությունը: Ստեֆանիա Ջաննինին ողջունել է Հայաստանի կրթական համակարգում ընթացող փոփոխությունները, որոնք հաճախ համընկնում են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին, հայտնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը քննարկել են ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության մի շարք հարցեր: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ անցած մեկ տարում կողմերի միջև համագործակցությունը եղել է ամենաբարձր մակարդակի, ինչի վկայությունն է այս տարվա օգոստոսին Երևանում կայանալիք «Կայուն զարգացման նպատակների 4 ուղություների տեխնիկական համագործակցության խմբի» ժողովը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը հայտնել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցել Հայաստանի գործընկերների հետ մի քանի ուղղություններով, մասնավորապես, մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև առարկայական չափորոշիչների մշակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---