Տավուշի մարզպետ. Բոլոր հարցերում մոտեցումը ռազմավարական է լինելու17 մայիսի 2019 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր պաշտոնավարմն 100 օրն ամփոփել է մարզի Ենոքավան համայնքում՝ խոստանալով, որ տարվա ընթացքում հանդիպումները Տավուշում ավելի շատ և ավելի հետաքրքիր են լինելու, քան մարզպետի ասուլիսն է: Նա նշել, որ բոլոր հարցերում մոտեցումը ռազմավարական է լինելու. «Դրվագային ոչինչ չենք անելու: Առաջիկա մի քանի տարիներին Տավուշի ներդրումային հիմնական ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում են: Մենք օգտագործամ ենք մեր գյուղատնտեսական ներուժի չնչին մասը», հայտնում է Aysor.am-ը: «Իմ նպատակը եղել է կառավարման այնիպիսի մեխանիզմների ներդրում, որպեսզի կարողանանք մեր նպատակներն իրականացման հասնենք: Ամենամեծ ձեռքբերումը, որ այս հարցում ունենք, մարզի ամբողջ մարդկային ռեսուրսի ներգրավումն է մեր ծրագրերի մեջ, լինի գյուղատնտեսություն, տուրիզմ, մշակույթ, արդյունաբերություն, թե մեկ այլ ոլորտ», - ասել է Հայկ Չոբանյանը: Մարզպետի խոսքով՝ սխալ է այն կարծիքը, որ գյուղացին չի աշխատում կամ ալարկոտ է: Նրա խոսքով`այսօր գյուղատնտեսությունը պարզապես շատ ցածր արդյունավետություն ունի. «Պարտավոր ենք գյուղատնտեսությունը դարձնել արդյունավետ գյուղացու համար, որպեսզի գյուղացին կրկին սիրահարվի գյուղատնեսությանը: Երկու տարվա ընթացքում Տավուշում չի լինի չօգտագործված հող: Այսօր արդեն այս առումով մեծ առաջընթաց ունենք»: Խոսելով ներդրումների մասին՝ մարզպետն ասել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման մեջ փողը վերջին տեղում է:«Առաջին տեղում վստահությունն է», - ասել է Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ մարզում գործում է «ներդրումային գրասենյակ» և մոտ 100 ներդրումային ծրագիր կա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |