2018-ի հուլիսից $31 մլն-ի և 432 աշխատատեղով ներդրումային 7 ծրագիր է ավարտվել![]() 17 մայիսի 2019 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը հայտնել է, որ 2015 թվականից առ այօսր ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել 106 ընկերություն: Արտոնությունը գործում է ՀՀ կառավարության 17-ի N 1118-Ն որոշմամբ 2015 թվականի սեպտմեբրից: Դրանց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ $1.1 մլրդ, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է $554 մլն: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչև օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ: 41 ծրագիր՝ $481 մլն ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղով, հաստատվել է 2018 թվականի երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ $31 մլն-ի ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ: 2009 թվականից թվականից գործող ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ: Ըստ կարգով նախատեսված 2018 թվականւ տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր: 30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |