2018-ի հուլիսից $31 մլն-ի և 432 աշխատատեղով ներդրումային 7 ծրագիր է ավարտվել17 մայիսի 2019 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը հայտնել է, որ 2015 թվականից առ այօսր ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել 106 ընկերություն: Արտոնությունը գործում է ՀՀ կառավարության 17-ի N 1118-Ն որոշմամբ 2015 թվականի սեպտմեբրից: Դրանց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ $1.1 մլրդ, որից փաստացի ներդրումների ծավալը կազմել է $554 մլն: Նախատեսված 9230 աշխատատեղից փաստացի մինչև օրս ստեղծվել է 5351 աշխատատեղ: 41 ծրագիր՝ $481 մլն ընդհանուր արժեքով և 3400 նախատեսվող աշխատատեղով, հաստատվել է 2018 թվականի երկրորդ կիսամյակից հետո ընկած ժամանակահատվածում: Այս պահի դրությամբ ավարտված է 7 ծրագիր՝ $31 մլն-ի ընդհանուր արժեքով, ստեղծվել է 432 աշխատատեղ: 2009 թվականից թվականից գործող ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն է տրվել 121 ներդրումային ծրագրի, նախատեսված ներդրումների ծավալը կազմում է 750 մլրդ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9782 մարդ: Ըստ կարգով նախատեսված 2018 թվականւ տարեկան հաշվետվությունների՝ փաստացի ներդրումների ծավալը կազմել է 651 մլրդ դրամ, աշխատատեղերի թիվը՝ 9175: Ավարտվել է 56 ծրագիր: 30 ներդրումային ծրագիր արտոնություն է ստացել ինչպես ԱԱՀ-ի հետաձգման, այնպես էլ մաքսատուրքից ազատման մասով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |