Վարչապետը շնորհավորել է Զելենսկուն![]() 20 մայիսի 2019 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ավանդական բարեկամության վրա խարսխված հայ-ուկրաինական կապերը շարունակաբար զարգացել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Միաժամանակ պետք է նշեմ, որ երկուստեք հարաբերություններում առկա զգալի ներուժն իրացված չէ: Հայաստանը պատրաստակամ է խորացնել և ընդլայնել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը կարող ենք բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր ժողովուրդների ու երկրների: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու հրավերս: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր երազանքի Ուկրաինան կերտելու գործում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |