Մաշտոցի պողոտայի գետնանցումի նորոգման առաջարկ. Գրաֆիտիով պատ, թեքահարթակներ հեծանվորդների համար22 մայիսի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրել է Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցման վերանորոգման իր տարբերակը: «Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող այս գետնանցումը տարիներ շարունակ կիրառվել է որպես «գրաֆիտի անելու տեղ» կամ «պետքարան»: Մեզ անհանգստացնում էր գետնանցումի նման կիրառությունը և կային մի շարք խնդիրներ, որոնց լուծումը մեզ համար առաջնահերթ էր. - Գետնանցումը դարձնել անվտանգ բոլորի համար, թե՛ առավոտյան, և թե՛ գիշերային ժամերին - Զարգացնել քաղաքային մշակույթը և Երևանում graffiti արվեստը - հոգալ մշտական խնդրի՝ «պետքարան»-ի հարցը - Ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գետնանցումից օգտվելը դարձնել հնարավոր Այս նպատակներին հասնելու համար մենք նախագծեցինք աստիճանների և թեքահարթակի այս հիբրիդ լուծումը, որից կարող են նաև օգտվել մանկասայլակով ծնողները, հեծանվորդները և բոլոր նրանք, ում համար աստիճանները հարմար չեն: Անցումում տեղադրեցինք լուսային սենսորներ, որոնց միջոցով անցորդի շարժմանը զուգահեռ միանում են լույսեր, այսպիսով ապահովելով լուսավորությունը և միաժամանակ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսը»,-ասվում է ստուդիայի ֆեյսբուքյան գրառման մեջ: Նշվում է, որ անցումների մշտական խնդիրը լուծելու համար անցումի միջնամասում նախագծել են ներս ընկած թեք պատեր, որոնց վրայով հոսում է ջուր. այդ հատվածները կարող են ծառայել որպես հասարակական զուգարան՝ լուծելով քաղաքի լուրջ խնդիրներից մեկը: «Կարծում ենք՝ գրաֆիտիներով հայտնի այս անցումը պետք է պահել հենց այդպիսին: Անցումում նախատեսում ենք ունենալ գրաֆիտիների համար նախատեսված պատ, որը ժամանակ առ ժամանակ կարելի է թարմացնել՝ այս կերպ զարկ տալով քաղաքային մշակույթի զարգացմանը»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |