Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են անում

Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են անում

PanARMENIAN.Net - Վանաձորում վաղ առավոտից բողոքի ակցիա և գործադուլ են իրականացնում Վանաձորի երթուղային տրանսպորտը սպասարկող բոլոր գծերի վարորդները:

Երթուղայինների վարորդները մեքենաները կայանել են Հայքի հրապարակում և ուղևորափոխադրումներ չեն իրականացնում: Վարորդների խոսքով, գազի գնի թանկացումից հետո մեկ լիցքավորման ժամանակ տարբերությունը ավելի քան 2000 դրամ է կազմում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Վարորդներն ասում են, որ իրենք չեն սպասարկելու քաղաքացիներին այնքան ժամանակ, մինչև որ մեքենայի գազի գինը չիջեցվի ու իրենք «վնասի փոխարեն կարողանան օգուտով աշխատել, կամ գոնե զրոյով դուրս գան»:

Վարորդների հետ է հանդիպել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Վանաձորի ներհամայնքային երթուղային գծերի վարորդներին են միացել նաև մարզում միջհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղայինների վարորդները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---