Արամ Ա. Միացյալ Հայաստանի առաջին քայլը Արցախի միացումն է ՀՀ-ին

Արամ Ա.  Միացյալ Հայաստանի  առաջին քայլը  Արցախի միացումն է ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում ասել է, որ ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է ՀՀ-ին:

«Հայրենիքը հող ու ժողովուրդ է և նրանց միաձույլ ամբողջությունը: Հետևաբար, հայրենիքը սրբազան արժեք է. այն իր ժողովրդի գոյության ամրոցն է, հզորության աղբյուրը և հավերժության երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզորացումը ու ծաղկումը և նրա ընդհանրական ու գերագույն շահերին հավատարմությունը յուրաքանչյուր հայի կյանքի առանցքն ու գործի նպատակը պետք է դառնա»,- իր պատգամում նշել է կաթողիկոսը:

Նա նաև նշել է, որ ամբողջական ու միացյալ Հայաստանի իրագործման նախապայմանը ներկա Հայաստանի հզորացումն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---