Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային չափանիշներին. Ներդրումներ են արվել![]() 27 մայիսի 2019 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը հայտարարել է, որ ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Նա հայտնել է, որ ծրագրով նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում. 800 մլն-ն արդեն ներդրվել է։ «Կապանի օդանավակայանը խորհրդային տարիներին օրական ունեցել է 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ։ 2017-ին «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը» հիմնել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն։ 2017-ի սեպտեմբեր ամսին Կապանի համայնքապետարանի և ընկերության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, որը նախատեսում էր վերագործարկել օդանավակայանը։ Արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան, ներդրվելու են թռիչքատեխնիկական նոր համակարգեր»,- ասել է Թադևոսյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |