ՀԲ-ն և Մեծ Բրիտանիան կաջակցեն ՀՀ-ում հարկային քաղաքականությանը

ՀԲ-ն և Մեծ Բրիտանիան կաջակցեն ՀՀ-ում  հարկային  քաղաքականությանը

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին տեղի է ունեցել «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի բացման արարողությունը, հայտնել է ՊԵԿ լրատվական ծառայությունը:

Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Համաշխարհային Բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սիլվի Բուսութղոն, ՀԲ-ի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Ծրագիրն ուղղված է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը՝ ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Այն նպատակ ունի նաև վերացնել 2017 -ին «Հարկային վարչարարության դիագնոստիկ գնահատման գործիքով» (TADAT) բացահայտված թերությունները:

Ապրիլի 1-ից մեկնարկած «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագիրն ավարտվելու է 2021-ի մարտի 31-ին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկամյա ծրագիրը, թե «Լավ կառավարման հիմնադրամի», թե ՀԲ-ի համատեղ արդյունավետ աշխատանքի փորձն է:

«Կարծում եմ, որ 2021թ-ի կեսերին կունենանք այս ծրագրի շատ կարևոր պտուղները: Աշխատանքներն կատարվելու են 16 ուղղությունով՝ միջազգային ու տեղական մասնագետների միասնական ուժերով: Հիմնական ուղղություններից կարելի է առանձնացնել ստուգումների ձեռնարկների ու հարկային վարչարարների համար աուդիտ-պլանների մշակումը», - ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---