Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի  նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները զարգանում են վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

«Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամության պատմությունը երկու երկրի միջև կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու ամուր հիմք է», - ընդգծել է նախագահը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---