Ղազախստանում շքանշաններ են շնորհվել ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին

Ղազախստանում շքանշաններ են շնորհվել ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր հրմանագրով Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշաններով է պարգևատրել ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ալեքսանրդ Լուկաշենկոյին և Սոորոնբայ Ժեենբեկովին:

Ղազախստանի նախագահի կայքում նշվում է, որ Պուտինն արժանացել է պարգևին եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի և ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև երկու երկրների միջև գործակցության խորացման և ընդլայնման գործում հատուկ ավանդի համար, հայտնում է ՌԲԿ-ն:

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան:Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:

«Ղազախստանի առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» շքանշանը սահմանվել է 2001թ.: Շքանշանը շնորհվում է այն պետությունների ղեկավարներին, որոնք մեծ ավանդ ունեն Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացման գործում:Շքանշանը պատրաստված է բարձրակարգ ոսկուց և զարդարված է ադամանդներով և ռուբիններով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---