Փաշինյան. Շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում ՀՀ-ի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ![]() 29 մայիսի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ և կգործադրի բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար: Այդ մասին Ղազախստանում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Նուր-Սուլթանում տեղի ունեցած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Նեղ կազմով հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի կոչում շնորհելու և նրան «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով պագևատրելու մասին` հաշվի առնելով նրա պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է. «Այսօրվա հանդիպման օրակարգի հարցերի վերաբերյալ կցանկանայի նշել հետևյալը. որպես նախագահող երկիր՝ Հայաստանն առանձնակի կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից: ...Հաշվի առնելով, որ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ Ծառայությունների և ներդրումների առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարևոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթն ստորագրվի այս տարի»: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ հուլիսին մտադիր է այց կատարել Սինգապուր, որի ընթացքում կանի հնարավորը, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց ապահովվի: «Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունն իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների և սպառողների տնտեսական շահերից: Այս կապակցությամբ ՀՀ-ն ողջունում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, որոնք կատարվել են անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու առանձնահատկությունները: Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձևավորել անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման և համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաև թույլ կտան սահմանել անդամ պետությունների և երրորդ երկրների համակարգային օպերատորների միջև համագործակցության սկզբունքները: Եզրափակելով խոսքս` կցանկանայի նշել, որ ուրախ կլինենք ողջունել ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին»,-ասել է Փաշինյանը: Նիստում քննարկվել են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործմանը, 2019-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման ընթացքին, 2017-2018 թթ. ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ծառայությունների և գործունեության առևտրի կարգավորման կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքներին, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին ոլորտների ազատականացման ծրագրերի իրագործմանը: Ստորագրվել են ԵԱՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխությունների իրականացման արձանագրությունները, ԵԱՏՄ 2017թ. ապրիլի 11-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների շարժին հետևելու մեխանիզմի մասին համաձայնագիրը: Ստորագրվել են Ղրղզական Հանրապետության կողմից ԵԱՏՄ մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի կիրարկման պայմանների ու անցումային դրույթների մասին արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Քննարկվել են ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման արդյունքում արձանագրված արդյունքները և հետագա անելիքները: Ներկայացվել է սահմանամերձ շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերացման նպատակով ընդունված միջոցների վերաբերյալ ԵԱՏՀ տարեկան հաշվետվությունը: Խորհուրդը որոշում է ընդունել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնելու վերաբերյալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |