Վանեցյան. Բաբայանի համակիրների հետ կապված գործը բացահայտված է

Վանեցյան. Բաբայանի համակիրների հետ կապված գործը բացահայտված է

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված գործը բացահայտված է: Այդ մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է՝ անդրադառնալով միջադեպին:

«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է»,-ասել է նա: ԱԱԾ տնօրենը հավելել է, որ որևէ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ, հայտնում է Aysor.am-ը։

«Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն Ոստիկանության ու ԱԱԾ-ի համատեղ աշխատանքի վերաբերյալ, բոլոր մանրամասները հայտնի կդառնան», - նշել է Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործընթացը մշատպես շարունակվում է։ «Եթե կլիեն համացանցում նյութեր տարածողներ, որը կպարունակի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասել է նա։

Անդրադառնալով վարչապետի հայտարարած ոչնչացված նյութերին՝ Արթուր Վանեցյանն ասել է, որ ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները պարզ կդառնան:

Մայիսի 29-ի գիշերը Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին մի խումբ անձինք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ բացել նրանց ուղղությամբ:Բաբայանի գրասենյակի՝ հանցագործության մասին հայտարարության մեջ նշվում է, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, այդ անձինք եղել են «արցախցիներին հայտնի բանդայի պարագլուխներ Բալայան Ալեքսեյը, Այդինյան Ռոլանդը, Միրզոյան Գրիգորը»:

Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում էր, թե «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից են «բանդաները» հովանավորվում:«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Սամվել Բաբայանի գրասենյակիկողմից «չճշտված և չհիմնավորված հայտարարության» տարածման փաստը: «Ազատ հայրենիք» կուսակցությունը Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը որակել է որպես «իրականության հետ որևէ աղերս չունեցող»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---