Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է![]() 31 մայիսի 2019 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը նշել է, որ 2017 թվականի համեմատ 2018թվականին երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով $31 մլն-ի: Կառավարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական գործակցության վերջին շրջանի դինամիկան, կարևորվել է փոխադարձ այցերի, առևտրատնտեսական փոխգործակցության եւ հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։ Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրի մայրաքաղաքներում փոխադարձաբար առևտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երեւան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ ձեւաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |