«Ձեր արարքը հերոսական է, հպարտ եմ, որ նման բնակիչ ունենք». Ամստերդամի քաղաքապետն այցելել է Դալուզյանին![]() 31 մայիսի 2019 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմք Հալսեմայի գլխավորությամբ այցելել է հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու հայ ծանրամարտի Մել Դալուզյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերեր Արթուր Մինասյանը: «Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը Ձեզ պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել Ձեզ»,- մասնավորապես ասել է քաղաքապետը Դալուզյանին: Օգտատերը հայտնել է նաև, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանը, Ամստերդամում վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, որոնք փորձել էին կողոպուտ կատարել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |