Մոսկվայում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Դումայի միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստ էր

Մոսկվայում ԱԺ արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի և  Դումայի միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստ էր

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Մոսկվայում է գտնվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստին:

ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին Հարավային Կովկասում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:

Կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն:

Կողմերն ընդգծել են միջազգային օրակարգի հարցերի շուրջ դիրքորոշումների և շահերի շարունակական մերձեցումը կամ համընկնումը, մասնավորապես աշխարհակարգի կառուցման առնչությամբ՝ հիմնված բազմաբևեռության և գործակցության ամրապնդման, միջազգային ժողովրդավարական ինստիտուտների, երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի պահպանման հիման վրա:

Դեմ են արտահայտվել քաղաքական և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև այլ միակողմանի սահմանափակող միջոցների կիրառմանը՝ ուղղված Կողմերի վրա ճնշում գործադրելուն, կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի և դրա կառույցների ամրապնդման անհրաժեշտությանը: Ընդգծել են ԵԱՀԿ և միջազգային մանդատ ունեցող այլ ճանաչված հաստատությունների կարևոր դերը ժամանակակից միջազգային խնդիրների կարգավորման հարցում՝ միջազգային իրավունքի նորմերի լիարժեք պահպանմամբ՝ բացառելով դրանց ընտրովի կիրառումը:

Հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, բացառելով ցանկացած քայլ և ռազմատենչ հռետորաբանություն, որոնք կարող են հանգեցնել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Կողմերն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը և այն ամրապնդելու իրենց հանձնառությունը: Հատուկ միջոցները, որոնց կիրառման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2018 թ. Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---