Միավորված և վերանվանված նախարարությունների փոխնախարաներ են նշանակվել

Միավորված և վերանվանված նախարարությունների փոխնախարաներ են  նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարություններում փոխնախարարներ են նշանակվել: ՀՀ էլեկտրոնային կառավարման Е-gov.am հարթակում հրապարակվել են համապատասխան որոշումները:

Էկոնոմիակայի նոր փոխնախարարներն են Ավագ Ավանեսյանն ու Արտակ Քամալյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակվել Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանը:

Գեղամ Վարդանյան նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ։

Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Ավելի ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունների թիվը 17-ից հասել է 12-ի: Դրանք են՝ Արտաքին գործերի նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Կրթության, գիտության, սպորտի մշակույթի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---