$871.2 մլն՝ ՀՀ էլէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցմանը![]() 5 հունիսի 2019 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա տասը տարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը $871.2 մլն կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցմանը, հայտնել է ՀԷՑ գրասենյակը: Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող ծրագիրը հնարավորություն կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և դրա ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ինչպես նաև՝ ներդնել կառավարման միջազգային ստանդարտներ: Ծրագրի ֆինանսավորման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2016-ից բանակցություններ է վարել միջազգային առաջատար ներդրումային կառույցների հետ: Ստորագրված են պայմանագրեր Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի հետ: Շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի հետ՝ առաջիկա տարիների ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |