73 մլն դրամ՝ աշխգրքույկը կենսաթոշակային շտեմարանում ներառելու համար

73 մլն դրամ՝ աշխգրքույկը  կենսաթոշակային  շտեմարանում ներառելու  համար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից սոցիալական ապահովության ծառայությանը կհատկացվի 73 մլն դրամ՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով։

Նախարարության հաղորդմամբ՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Կառավարության որոշմամբ՝ հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել՝ դրանում առկա տեղեկությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ առկա է 325,365 անձի գրքույկ, որոնք տեսաներածված չեն։ Նախարարության հաղորդմամբ՝ սա կայուն թիվ չէ, քանի որ մեկ անձը կարող է ունենալ մեկից ավելի աշխատանքային գրքույկ: Այդ պատճառով 2019 թվականի համար կանխատեսվում է մոտ 350,000 աշխատանքային գրքույկ տեսաներածել: Դրա համար պահանջվելու է լրացուցիչ ֆինանսական միջոց, որն այս տարվա պետական բյուջեով նախատեսված չէ:

«Նախագիծն ընդունվելու դեպքում էապես կնվազեն աշխատանքային ստաժի կապակցությամբ առկա ռիսկերը և նվազագույնի կհասցվեն ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստա­թղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերը՝ ապահովելով կենսաթոշակային ապահովությանը ուղղված միջոցների զգալի խնայողություններ»,- ասված է նախագծում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---