«Նորավանքի» աշխատողների պայմանագիրը կլուծարվի հունիսի 21-ից

«Նորավանքի»   աշխատողների պայմանագիրը կլուծարվի  հունիսի 21-ից

PanARMENIAN.Net - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի աշխատակիցները ծանուցվել են 2019 թվականի հունիսի 21-ից իրենց աշխատանքային պայմանագրերի լուծարման մասին:

Հիմնադրամի գործադիր տնօրենը վարչապետի աշխատակազմի հանձնարարականով ներկայացրել է հաշվարկ-հիմնավորում, որում նշվել են 2019 թվականի հունվարի 1-ից հետո կուտակած ֆինանսական պարտավորությունները՝ աշխատակիցների աշխատավարձի, ամենամսյա վճարման ենթակա հարկերի, կոմունալ ծախսերի, կապի ծառայությունների վճարման մասով:

Դրանց համար աանհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմամբ հատկացնել 16.4 մլն դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---