Freedom House-ի զեկույցը՝ մամուլի ազատության մասին. ՀՀ-ն՝ ուղղորդող լույս խավարում

Freedom House-ի զեկույցը՝ մամուլի ազատության մասին. ՀՀ-ն՝ ուղղորդող լույս խավարում

PanARMENIAN.Net - Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատություն և մեդիա․ զսպանակաձև անկում» (Freedom and the Media: A Downward Spiral) զեկույցը, որում անդրադարձ է կատարվել մամուլի ազատության վիճակին աշխարհում:

Նշվում է, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ժողովրդավարությունն առաջընթաց է գրանցել: Այդ երկրները զեկույցում համեմատվում են խավարում ուղղորդող լույսի հետ:

«Աշխարհում մամուլի ազատության պատկերը ամբողջովին տխուր չէ։ Վերջին երկու տարում ժողովրդավարության առաջընթացի ոգևորիչ օրինակներ են Եթովպիան, Մալայզիան, Հայաստանը, Էկվադորը և Գամբիան», - ասվում է զեկույցում:

Անդրադարձ է կատարավում Հայաստանում 2018 թվականին ապրիլյան իրադարձություններին, որոնք հանգեցրել են նոր ընտրությունների և բարեփոխումների միտված կառավարության ձևավորման։

Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը՝ World Press Freedom Index 2019, որի համաձայն թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն 180 երկրների ցուցակում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ մեկ տարում բարելավելով դիրքը 19 կետով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---