ՊԵԿ նախագահը հերքում է իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը

ՊԵԿ նախագահը հերքում է իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջարկայում հրաժարական է ներկայացնելու։

«Իմ հրաժարականը պահանջելու մասին լուրերը ձեզանից եմ առաջին անգամ լսում», - խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ՊԵԿ նախագահը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե մամուլը պարբերաբար գրում է, որ ՊԵԿ նախագահը պաշտոնանկ է արվելու՝ Անանյանն ասել է. «Դա այս պետական շինարարության ամբողջ գործընթացի մեջ ամենաանէական հարցն է, որ տալիս եք։ Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել՝ իմ մասնագիտոթյունը ես չեմ կորցնի։ Կապ չունի՝ ես կլինեմ պետական, թե ոչ պետական ծառայող, ես այս ոլորտից կլինեմ անբաժան, ձեր հարցը շատ անէական է»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---