2011թ. սկսած Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառելու եվրոպական գներով

PanARMENIAN.Net - Օրերս «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ընկերության ղեկավարության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ «ՀայՌուսգազպրոմ» ՓԲԸ ղեկավարության նախագահ Կարեն Կարապետյանի գործնական հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանին գազ մատակարարելու վերաբերյալ նոր պայմանագրի կնքումը: Պայմանագիրը նախատեսում է գնի աստիճանական աճ 2009 եւ 2010 թվականներին, հաղորդում է «Գազպրոմի» մամլո ծառայությունը: Այդպիսով, 2011 թվականին Հայաստանի համար կսկսի գործել գազի նոր գինը, ինչպես դա կիրառվում է եվրոպական երկրների դեպքում: Գների բարձրացումը կապված է նրա հետ, որ «Գազպրոմը», լինելով «ՀայՌուսգազպրոմի» հիմնական բաժնետերը, ոչ միայն Հայաստանին վաճառում է գազ, այլեւ մասնակցում է նրա փոխադրմանը եւ իրացմանը հանրապետության տարածքում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---