Փաշինյանը՝ Պուտինին․ Պետք է գազի այնպիսի գին սահմանել, որ չվնասի տնտեսական աճին![]() 7 հունիսի 2019 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է գազի գնի հարցը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Վարչապետը նշել է, որ դա երկկողմ հարաբերությունների համար շատ կարևոր հարց է։ «ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել եմ, որ ՀՀ-ն ունի շատ լավ տնտեսական դինամիկա։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չդանդաղեցնի այն տեմպերը, որոնք մենք ունենք մեր տնտեսությունում: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, և կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ Պետերբուրգում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |