Վառելիքի ակցիզը կարող է բարձրանալ․ Պատգամավորները մտահոգվում են![]() 7 հունիսի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է բարձրացնել ակցիզային հարկը 4%-ով՝ այդ թվում բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի և նավթամթերքի համար։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին, նկատել է, որ վառելիքի վրա ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը վատ ուղերձ է հանրությանը։ «Կառավարությունը տարիներ առաջ հանդես եկավ սեղմված բնական գազն ակցիզով հարկելու վերաբերյալ առաջարկով, 1000 խմ-ի համար սահմանվեց 8300 դրամ, երեք տարի անց ասացին, որ այդ դրույքաչափն իր խնդիրը չի լուծում, և առաջարկվեց 25,000 դրամ 1000 խմ-ի դիմաց։ Մենք չենք ուզում այս պրակտիկան շարունակել և երկու-երեք տարի անց ստիպված լինենք մի քանի անգամ բարձրացնել դրույքաչափը, ինչն ավելի ցավոտ է, քանի որ միանգամից է բարձրացնում գները։ Դրա համար մենք առաջարկում ենք տարեկան և ավելի կանխատեսելի բարձրացում», - պատասխանել է Պողոսյանը։ Ի պատասխան Առաքելյանն ասել է, որ պետք է միշտ հիշել սոցիալական լարվածության վտանգների մասին։ Նա նորից պնդել է, որ այս դրույթը փոխվի, և վառելիքի ակցիզը չբարձրանա։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը մտահոգություն է հայտնել, որ վառելիքի ակցիզը բարձրացնելով, բարձրանալու է նաև տրանսպորտի գինը։ «Մեծանալու է ուղեվարձի բարձրացման հավանակությունը, բարձրանալու է գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման ծախսը։ Սա վնասելու է գյուղատնտեսության մրցունակությանը», - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ սա ազդելու է հասարակության լայն շերտերի վրա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |