Տուրիզմ և նորարարություն․ 2 ակտիվ, որոնք, ըստ Ֆրանսիայի նախկին վարչապետի, ՀՀ-ին կհզորացնեն 8 հունիսի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Մտքերի գագաթնաժողովում հրավիրած ասուլիսում 2005-2007 թվականների Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ասել է, որ երկու ոլորտներում Հայաստանն ունի մեծ ներուժ և կարող է հզորացնել իր դիրքերն աշխարհում՝ զարգացնելով այդ ոլորտները: «Կա երկու մեծ ակտիվ, որ Հայաստանը կարող է օգտագործել: Առաջինը մտքի մշակույթն է՝ կրթությունն ու նորարարությունը, որոնք գալիք տարիներին դառնալու են շատ կարևոր: Նորարարության և կրթության դերն ու դրա իրագործումը շատ հզոր դիրքեր կապահովեն Հայաստանի համար ապագայում»,- ասել է նա: Երկրորդը, Վիլպենի խոսքով, տուրիզմի ոլորտն է: «Դուք ունեք հրաշալի ու գեղեցիկ երկիր, եթե ճիշտ ուղղությամբ շարժվեք, ապա կհասնեք դրան: Զբոսաշրջությունը դյուրին մարտահրավեր չէ: Շատ պետություններ անցնող տասնամյակի ընթացքում բաց թողեցին զբոսաշրջային լավ երկիր լինելու հնարավորությունը: Զբոսաշրջությունը կարող է ամեն ինչ սպանել ձեր շրջապատում կամ ամեն ինչ բարելավել: Պետք է ընտրել ծրագրեր, որոնք կայուն են»,- ասել նա: Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող Մտքերի գագաթնաժողովը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |