Նախագահ․ ՀՀ-ն կարող է լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև![]() 8 հունիսի 2019 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովին ասել է, որ Հայաստանն ունի բավական խոր հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ կարևոր անդամ, ինչը նրան դարձնում է կամուրջ, միջնորդ երկու կողմի միջև։ «Հայ գործարարները հրաշալի, ֆանտաստիկ բանակցողներ են։ Ինչո՞ւ ուրեմն Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև», - ասել էԱրմեն Սարգսյանը։ Նախագահը նշել է, որ 21-րդ դարը լինելու մարդկային ներուժի դարաշրջան։ «Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ուղեղների գագաթնաժողովը կարող է մի օր ունենալ իր քույր ձեռնարկը՝ Հայ մտքերի գագաթնաժողով։ Մենք, որպես համաշխարհային ազգ, պետք է սովորենք կառավարել մեր ուժը և այն օգտագործել մեր խնդիրները կարգավորելու համար։ Մենք պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի ներսում, չպետք է պատերր կառուցել Հայաստանում, սփյուռքում և Արցախում ապրողների միջև», - ասել է Սարգսյանը։ Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող Մտքերի գագաթնաժողովը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |