ՀՀ-ում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի10 հունիսի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովում հայտարարել է, որ ՀՀ-ում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի: Նախարարը նշել է, որ իտալական ընկերությունն արտադրական գործունեության համար սարքավորումներ է ներկրել, իսկ արտադրամասի ապագա աշխատակիցներին ուղարկել է Իտալիա՝ վերապատրաստման: «Ընկերությունը 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այն մտադիր է ապրանքն արտահանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուկաներ: Ավելի վաղ Երևանում մեկնարկել է առաջին Հայ-իտալական գործարար համաժողովը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |