Վարչապետի աշխատակազմը 643.5 մլն դրամ է տնտեսել

Վարչապետի աշխատակազմը  643.5 մլն դրամ է տնտեսել

PanARMENIAN.Net - ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ 2018-ին պետբյուջեով աշխատակազմին հատկացված 4.374 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 3.731 մլրդ դրամը:

Տնտեսվել է ավելի քան 643.5 մլն դրամը:

Աղաջանյանը նշել է նաև, որ ավտոմեքենաների ձեռքբերման համար նախատեսված մոտ 45 մլն դրամն աշխատակազմն ուղղել է այլ ծրագրերի իրականացմանը:

Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հայտնել է, որ աշխատակազմը նախորդ տարում պետական բյուջեից հատկացված ավելի քան 2.38 մլրդ դրամից ծախսել է 1.7 մլրդ դրամը՝ տնտեսելով 338 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---