Նախարար. Սևանի մակարդակը 1 սմ-ով ցածր է 2018-ի ցուցանիշից12 հունիսի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը՝ նույն իրավիճակն է նաև այս տարի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով, սակայն, Սևանի ջրի մակարդակը 2018-ի նույն օրվա համեմատությամբ 1 սմ-ով ցածր է։ Նախարարը բացատրել է, որ նախորդ օրերին հավասար էր, բայց հիմա նվազել է, հայտնում է Shantnews-ը։ Ինչ վերաբերում է ամառային սեզոնին հնարավոր ջրառին, նախարարը նշել է, որ հաշվի առնելով ջրամբարների լցվածությունը և այլն՝ կարծում է, որ 2019-ին լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Գրիգորյանի խոսքերով՝ իրենք նույնիսկ առաջարկել են, որ 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, որ օրենքով սահմանված շեմն է, վերցվի 135 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստին հայտարարել էր, որ 2019-ին ջրառը Սևանալճի փոխարեն Արփա գետից կիրականացվի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |