Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ

Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (47 անդամ պետություն) 2019 թվականի հունիսի 12-ի նիստում Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ, CPT) անդամ ներկայացուցիչ Հայաստանից:

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ստեղծվել է Եվրոպայի խորհրդի 1987 թվականի համանուն կոնվենցիայով: ԽԿԿ-ն (CPT) իրականացնում է այցեր Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ազատությունից զրկման վայրեր: ԽԿԿ-ի (CPT) անդամները Կոմիտեի գործունեության ոլորտի հարցերով անկախ և անաչառ մասնագետներ են, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Կոմիտեն (ԽԿԿ, CPT) լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը և հանդիսանում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման ոչ դատական մեխանիզմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---