ԵՄ-ն €13 մլն կհատկացնի ՀՀ 3 մարզում զբոսաշրջության զարգացմանը

ԵՄ-ն €13 մլն կհատկացնի ՀՀ 3 մարզում զբոսաշրջության զարգացմանը

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը €13 մլն է հատկացնելու Հայաստանի երեք մարզում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ, զբոսաշրջության զարգացմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագիրը կմեկնարկի ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

«Կես միլիոն եվրո պահուստավորված է Շիրակում ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար, ես լիահույս եմ, որ այն կտեղակայվի Շիրակի հյուսիսում և կամրապնդի Աշոցքի՝ Հայաստանի ձմեռային մարզաձևերում ունեցած դերակատարումը»,- ասել է դեսպանը։

Ծրագրի շրջանակում փոքր ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ փոքր դրամաշնորհներ՝ զբոսաշրջության խթանման նպատակով:

 Ուշագրավ
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում
Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում
Նշվում է, որ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել
Ակնայով բեռնատարի անցումը հաստատել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» անդամ Արշակ Աբրահամյանը
---