Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն արդեն վերադառնում են![]() 25 հունիսի 2019 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող մոտ 50 ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Այd մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունy։ Ավտոբուսն ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։ Ավելի վաղ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով էին ապահովել Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |