Բաթումիից թռիչքներ կլինեն «Շիրակ», Թբիլիսիից` «Զվարթնոց» օդանավակայաններ![]() 25 հունիսի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա հայտնել է, որ Բաթումիից կատարվող թռիչքները նախատեսվում է կազմակերպել Գյումրու «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվողները` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով: «Այսօր շարունակվել են ՌԴ-Վրաստան բոլոր ուղղություններով թռիչքների դադարեցման շուրջ սպասվող անժամկետ ճգնաժամի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կարող ենք արձանագրել, որ մեր գործուն քայլերի կազմակերպումն արել ենք ավելի արագ և ավելի որակով, քան որևէ մեկը կառաջարկեր իր տարածքը օգտագործել որպես տարանցիկ փոխադրումների կենտրոն մեր 2 բարեկամ պետությունների միջև», - գրել է նա: Ճաղարյանը հավելել է, որ հայկական ավիաընկերություններից մեկը հուլիսի 8-ից պլանավորում է թռիչքներ դեպի ռուսական 4 ուղղություն: Իսկ Բաթումիից կատարվող թռիչքների քանակի և ուղղությունների մասին կտեղեկացնվի ավելի ուշ: Ավելի վաղ հայտարարվեց, որ3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան», պատրաստակամ է մասնակցել Վրաստանի և ՌԴ միջև ծագած ճգնաժամի կարգավորմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |