Վրաստանում առաջարկել են անվճար ավտոբուսներ գործարկել ռուսների համար Երևանից և Բաքվից

Վրաստանում առաջարկել են անվճար ավտոբուսներ գործարկել ռուսների համար Երևանից և Բաքվից

PanARMENIAN.Net - Վրաստանի Հյուրանոցների և ռեստորանատերերի ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին դիմել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը՝ առաջարկելով անվճար ավտոբուսային երթուղիներ կազմակերպել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Երևանի, Բաքվի և Տրաբզոնի օդանավակայաններից:

Նա առաջարկել է նաև լրացուցիչ չարթերային չվերթներ կազմակերպել դեպի Վրաստան այլ երկրներից, մասնավորապես, Բալթիայի երկրներից, Ուկրաինայից և Ղազախստանից, գրում է «Նաստոյաշչեե վրեմյան»:

Հունիսի 21-ին Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավորապես արգելել է ռուսական ավիաընկերությունների թռիչքները Վրաստան:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---