Վանեցյան. Նոր մարզադաշտը կառուցվելու է մարզում՝ Երևանում տեղ չկա

Վանեցյան. Նոր մարզադաշտը կառուցվելու է մարզում՝ Երևանում տեղ չկա

PanARMENIAN.Net - Ազգային ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երևանում, այլ մայրաքաղաքի մոտակա մարզերից մեկում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա նշել է, որ Երևանում կառուցելու նախնական նպատակը փոխվել է։ «Սկզբնական շրջանում քննարկվել է Երևանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է Երևանի մոտակա մարզերից մեկում»,- ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ըստ Վանեցյանի՝ մարզում կառուցելու պատճառն այն է, որ Երևանում դրա համար տեղ չկա, մյուս կողմից էլ նոր նախագիծը կնպաստի մարզերի զարգացմանը։ «Հիմնական պատճառն այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է, և եթե մարզում կարողանանք կառուցել Ազգային ստադիոնը, բնականաբար դրա կողքը կկառուցվեն նաև այլ օբյեկտներ, և դրանով կնպաստենք նաև մարզերի զարգացմանը»,- ասել է նա։

Այս շրջանում մարզադաշտի կառուցման աշխատանքները բանակցային փուլում են։ ՀՖՖ-ն քննարկումներ է ունենում ներդրողների հետ։ Ժամկետների վերաբերյալ տեղեկություններ չկան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---