Ոսկերչական արտադրանքի արտահանումն աճել է 86%-ով

Ոսկերչական արտադրանքի արտահանումն աճել է  86%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության հունիսի 27-ի նիստում հայտարարել է, որ 2019 թվականի առաջին 5 ամսում ոսկերչական արտադրանքի արտահանումն աճել է 86%-ով:

Նա հավելել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ կազմել է 5.6%. աճի վրա ավելի շատ ազդել է ոչ թե հանքահումքային արդյունաբերության աճը, այլ մշակող արդյունաբերության:

2019 թվականի հունվար-մայիս ամսիներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիսին ապրիլի համեմատ աճը նորից 7.3% է կազմել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---