Տիգրան Սարգսյան. Բանակցում ենք ԵՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու մասին![]() 28 հունիսի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ԵՏՀ-ն պետք է բանակցություններ սկսի ԵՏՄ երկրներում ռոումինգի չեղարկման շուրջ: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին՝ խնդրելով մշակել հարցը, որպեսզի ՌԴ-ում գործող ռոումինգից զերծ ռեժիմը գործի նաև եվրասիական տարածքում: Հիմա պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որոնք գործում են անդամ 5 երկրների տարածքում, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան ու չեղարկեն ռոումինգը ԵՏՄ տարածքում: Մեր եվրոպացի գործընկերները չեղարկել են ռոումինգը ԵՄ երկրներում»,-ասել է Սարգսյանը: Ըստ նրա, առաջին փուլում հարկավոր է աշխատել ծառայությունների սակագների գոյացման մեթոդաբանության վրա, երկխոսություն ծավալել ազգային կառավարությունների և բիզնեսի միջև, քանի որ «բիզնեսը դիմադրելու է եկամուտները չկորցնելու համար»: «Մենք արդեն նախաձեռնել ենք երկխոսությունը, այժմ բանակցային գործընթաց է գնում մեր ռուսաստանցի գործընկերների հետ և կա փոխադարձ ընկալում: Հանձնաժողովի շնորհիվ ռոումինգի գինն արդեն մի քանի անգամ նվազել է ԵՏՄ տարածքում, ինչը ևս զգալի առաջընթաց է: Հիմա պետք է օպերատորներին մեկ սեղանի շուրջ նստեցնել՝ ռոումինգի չեղարկման վերաբերյալ համաձայնեցված որոշում կայացնելու համար»,-ասել է Սարգսյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |