Ղազախստանցիներին կարգելեն հայկական համարներով մեքենա վարել![]() 4 հուլիսի 2019 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանում մտադիր են սահմանափակումներ սահմանել օտարերկրյա համարներով ավտոմեքենաների շահագործման համար, այդ թվում գրանցված Հայաստանում, Ղրղզստանում և ՌԴ-ում: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ՆԳ նախարար Երլան Տուրգումբաևը, հայտնում է TengriNews-ը: «Շատ են բողոքները ՀՀ, Ղրղզստանի և ՌԴ տարածքում գրանցված մեքենաներից, որոնք խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասել է նախարարը: Ըստ նրա, վարորդների հանդեպ ոչ մի միջոց հնարավոր չի լինում կիրառել, քանի որ ավտոտրանսպորտը Ղազախստանում գրանցված չէ, հայտնում էfergana.agency-ն: Որպեսզի Ղազախստանում չգրանցված տրանսպորտը չօգտագործվի ձեռնարկատիրական գործունեության համար, հանրապետության քաղաքացիներին կարգելեն օգտվել դրանից ուղևորափոխադրումների, ուղեբեռների տեղափոխման ժամանակ: Բացի այդ ՆԳՆ-ն առաջարկել է պարտադիր ժամանակավոր գրանցում սահմանել նման ավտոմեքենաների համար, որոնք ներկրվում են ավելի քան 10 օրով: «Եթե մեքենան տարանցիկ է, այն կարող է 10 օրում հատել երկիրը: 10 օրից տրանսպորտը պետք է ժամանակավոր գրանցվի»,-ասել է ղազախստանցի պաշտոնյան: Վարչական ոստիկանությունում ասել են, որ ԵՏՄ անդամ երկրներից ներկրված մեքենաները գրանցելու համար կպահանջվի փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության մասին օրենքում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |