Նոր էլեկտրակայանի կառուցումը «Ռենկո»-ի ամենամեծ նախագիծն է Հայաստանում12 հուլիսի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները «Ռենկո» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում: Այդ մասին մասին Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին։ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա մեր ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում, սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում՝ չնայած, որ արդեն 20 տարի է, որ գործունեություն ենք ծավալում Հայաստանում։ Մենք այսօր հպարտությամբ ենք խոսում այս նախագծի մասին», - ասել է Ջովանինին, հայտնում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ նախագծի ուղղությամբ առաջին աշխատանքները սկսել են դեռևս 2016 թվականին։ «Մենք հպարտանում ենք Հայաստանում մեր գործունեությամբ։ Մեր ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 1999 թվականից։ Սա վերջը չի լինելու, մենք ծրագրում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիների ընթացքում», - ասել է «Ռենկոյի» հայաստանյան գրասենյակի տնօրենը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |