ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ԼՂ և Ադրբեջանի շփման գծում լարվածության թուլացմանը միտված օրինագիծ է ընդունել

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ԼՂ  և Ադրբեջանի շփման գծում լարվածության թուլացմանը միտված օրինագիծ է ընդունել

PanARMENIAN.Net - ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխությունը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։

Փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի ներդրում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է օրինագծի ընդունումը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Բրեդ Շերմանի «Պետական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Դրանով արգելվում է Ադրբեջանին վաճառել ամերիկյան այնպիսի սպառազինություն, որը Բաքուն կարող է կիրառել Արցախի Հանրապետության քաղաքացիական օդանավերը խոցելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---