«ՀՀ-ի դեպքում իրավիճակն այլ է». Լավրովը՝ հետխորհրդային երկրներում Արևմուտքի միջամտության մասին17 հուլիսի 2019 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ ուշիուշով հետևում են Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում քաղաքական իրադարձություններին, քանի որ խոսքը «եղբայրական ժողովուրդների մասին է»: Լավրովն ասել է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո «ցավոք, Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկների ներքին գործերին»: «Ուկրաինան, կարծում եմ, սրա ամենավառ օրինակն է: Հայաստանում իրավիճակն այլ է: Այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական և դաշնակցային են: Ինտենսիվ բնույթ են կրում քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում և խորհրդարանների մակարդակում գործակցությունը», - ասել է Լավրովը: Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, և դինամիկ կերպով զարգանում են նաև կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |